«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Ինչ դաժան ու բարդ ճանապարհ է անցել Հայրենիքը, մինչև հասել է մեզ

Ինչ դաժան ու բարդ ճանապարհ է անցել Հայրենիքը, մինչև հասել է մեզ
07.09.2024 | 06:55

Երբ գեղեցիկ հագուստ ենք հագնում կամ համեղ ուտեստ ենք ուտում, առաջինը, մտքներովս որ անցնում է՝ այս ինչ գեղեցիկ է, այս ինչ համեղ է․․․

Մեզանից քչերն են փորձում մտովի պատկերացնել, թե այդ գեղեցիկ հագուստը, այդ համեղ ուտեստը ստանալու համար մարդիկ ինչ դժվարությունների միջով են անցել, ինչ ճանապարհ է անցել կտորը, մթերքը, մինչև պատրաստի վիճակում հասել են մեզ:

Երկրի վրա վայելում ենք մեր պապերից եկած ու մեզ հասած Հայրենիքը, փոքր, թե մեծ, բայց այն մերն է։ Մեզանից քչերն են վայելքների մեջ փորձում պատկերացնել, թե ինչ դաժան ու բարդ ճանապարհ է անցել Հայրենիքը, մինչև հասել է մեզ։ Մեզանից քչերն են պատրաստ անցնել դժվար ճանապարհ, որպեսզի ավելի լավ Հայրենիք թողնենք սերունդներին։ Վայելում ենք ներկան, առանց մտածելու, որ վաղը կարող է շքեղ հագուստի փոխարեն ցնցոտիներ ունենանք, համեղ սննդի փոխարեն՝ հին փշրանքներ․․․ Վաղվա Հայրենիքը այսօրվանից է կախված։

Տե՞ր ես այսօրվան, տե՞ր ես դժվարություններին, գնու՞մ ես դրանց լուծումների ճանապարհով, ուրեմն, Հայրենիքիդ ապագան փառքն է:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 11239

Մեկնաբանություններ